![]() |
Coco Chanel-ի ստեղծած փոքրիկ սև զգեստը (1926 թ.) |
Փոքրիկ սև
զգեստը կոկտելային կամ երեկոյան զգեստի տարատեսակներից մեկն է: Սև գույնի,
երկարությամբ մինչև ծնկները զգեստը կարելի է հագնել ոչ միայն օֆիսային
տարածքներում, այլ նաև հանդիսավոր երեկույթների ժամանակ, նրան ավելացնելով որոշ
աքսեսուարներ: Փոքրիկ սև զգեստը ստեղծել է Coco Chanel-ը 1926 թվականին ի հիշատակ իր
հանգուցյալ սիրելիի:
Մինչ այդ սևը ասոցացվում էր սգո հետ և հաջողություն չուներ,
բայց փոքրիկ սև զգեստի ի հայտ գալուն պես այդ գույնը շատ սիրելի և հանրահայտ
դարձավ: Շանելի ստեղծած զգեստը ծածկում էր կնոջ ծնկները, քանի որ նա դրանք
համարում էր մարմնի ամենատգեղ մասը: Զգեստի առանձնահատկություններից էր նաև պարզ
կիսակլոր կտրվածքը, երկար նեղ թևերը և այնպիսի ավելորդությունների բացակայությունը
ինչպիսիք են եզրերը և կոճակները:
![]() |
Դերասանուհի Marilyn Monroe-ն փոքրիկ սև զգեստով |
![]() |
Մոդել Cara Delevingne-ը |
![]() |
Երգչուհի Taylor Swift-ը |
Комментариев нет:
Отправить комментарий