Աշնանը մնացին հաշված օրեր:
Վերջ…Բոլորիս կողմից սիրելի ամառը ավարտվում է և ժամանակն է մտածել, թե ինչ
անելքիներ ու նպատակներ ունեք գալիք ուսումնական տարվա հետ կապված: Սկսեք նաև
պատրաստել ձեր հագուստները, որ նախատեսում եք կրել դպրոցում, համալսարանում կամ
քոլեջում: Իմ առաջարկած կերպարը խիստ դպրոցական է և կրում է ավելի համազգեստային
բնույթ: Եթե դեռ սովորում եք դպրոցում, ապա այս տարբերակը շատ համապատասխան է
դպրոցական դրես-կոդին: Ուսանողուհիների համար սա ևս հարմար է, սակայն բուհերում
որևէ դրես կոդ չկա, այդ իսկ պատճառով կարող եք հագնել գրեթե ինչ ուզում եք և
ընտրության հարցում լինել ավելի ազատ: Սակայն երբեք մի մոռացեք, որ տվյալ
հագուստով ուր եք գնում, հատկապես, երբ ուսումնական հաստատություն եք մուտք
գործում հագուստը պետք է լինի հարմարավետ և առօրյա, քաղաքային ոճի: Դէ ինչ
հաջողություն եմ մաղթում նոր ուսումնական տարում, սա ամառվա իմ վերջին նյութն է,
կհանդիպենք սեպտեմբերին:
Հ.Գ. Շնորհակալ եմ, որ կարդում եք:
Լուսանկարները՝ Լալա Ամիրխանյանի
Комментариев нет:
Отправить комментарий