вторник, 5 августа 2014 г.

Skater skirt-սահադաշտից դեպի նորաձևության հարթակներ

Այսօր կներկայացնեմ այս տարվա ամենատրենդային հագուստներից մեկը: Այս սեզոնի ամենանորաձև կիսաշրջազգեստները skater skirt-ներն են, որոնք հայուհիների կողմից ևս շատ են սիրվել: Վերջիններս կարճ, բարձր գոտիով կիսաշրջազգեստներ են, որոնք նորաձևություն են մուտք գործել գեղասահորդուհիների հագուստից, այդ պատճառով էլ կոչվում են skater: Այս զանգաձև, աստիճանաբար լայնացող, կարճ կիսաշրջազգեստները must have են աղջիկների ու կանանց զգեստապահարանում: Դրանք կարող եք կրել և՛ ամառային շոգ օրվա ընթացքում, և՛ ցուրտ ձմռանը, ինչպես նաև հատուկ առիթի համար զգեստավորվելիս կամ օրինակ դասի գնալիս: Այս կիսաշրջազգեստները կարող են լինել  ծաղկային փրինթով, զանազան նախշերով, վառ և պաստելային գույների, ջինսե և կաշվե կտորներից : Դրանք շատ աղջկական են և ոճային: Այս թեթև, թրթռան կիսաշրջազգեստները կարող են նույնքան անփոխարինելի լինել, որքան Ձեր ջինսերը:

Դերասանուհի և երգչուհի Lucy Hale-ը

Երգչուհի Taylor Swift-ը

Մոդել Miranda Kerr-ը

Երգչուհի Ariana Grande-ն
Երգչուհի Rihanna-ն
Skater skirt-ը  համադրելու տարբերակներ

Հ.Գ. Շնորհակալ եմ, որ կարդում եք )

Комментариев нет:

Отправить комментарий