Մինիմալիստական
արվեստը սկզբնավորվել է 1960-ական թվականներին ԱՄՆ-ում: Այն առաջացել է այդ
ժամանակաշրջանում զարգացող մոդեռն արվեստից, սակայն ենթարկվելով փոխակերպումների
հակադրվել է մոդեռնին: Մինիմալիզմը իր մեջ ներառում է երկրաչափական պատկերներ,
պարզ կառուցվածքներ, զերծ ամեն տեսակի սիմվոլներից և այլաբանությունից:
 |
Barnet Newman "Voice of fire" , 1967 |
Այս տերմինը
առաջին անգամ
հավանաբար օգտագործվել է քննադատ Ռիչարդ
Վոլհայմի կողմից
1965-ին «Մինիմալիստական
արվեստ» վերնագրով էսսեում: Այստեղ
կարևորվում է ստեղծել մի կառուցվածք,
որտեղ արտադրությունն
ու միջոցը
կարող են
փոխազդել: Ըստ ամերիկացի քանդակագործ,
կոնցեպտուալ արվեստագետ Ռոբերտ Մորիսի`
մինիմալիզմի համար բեկումնային պահը կայանում
է հանդիսատեսի
և օբյեկտի միջև տարածական հարաբերություն
ստեղծելու մեջ:
Մինիմալիզմը
ընդգրկում է տարբեր ոլորտներ՝ ճարտարապետություն, դիզայն, քանդակագործություն,
լուսանկարչություն, երաժշտություն, գրականություն, ինչպես նաև նորաձևություն:
 |
Մինիմալիստական լուսանկար |
Մինիմալիզմը նորաձևության մեջ ի հայտ է եկել
90-ական թվականներին: Մինիմալիստական ոճը ենթադրում է հագուստի մեջ ավելորդ
դետալների, աքսեսուարների բացակայություն, առավել կարևոր են կտորի գունը, որակը,
հագուստի ձևվածքը: Այստեղ բացառվում է օգտագործել ժանյակներ, ժապավեններ, փայլեր:
Սկզբնական շրջանում մինիմալիստական
հագուստի հիմնական գույներն էին սևը, սպիտակը, մոխրագույնը, սակայն ժամանակին
համընթաց նորաձևությունը նոր միտումներ է ի հայտ բերում: Այժմ դիզայներները
կիրառում են նաև պաստելային երկնագույնը, փիրուզագույնը, վարդագույնը և նմանատիպ
այլ երանգներ:
 |
Hugo Boss-ի աշուն-ձմեռ 2013/2014 հավաքածույից |
Վերջում նշեմ, որ իմ կարծիքով մինիմալիստական ոճը սազում է
յուրաքանչյուր տարիքի կնոջ կամ աղջկա: Այնպես որ, եթե ցանկանաք ներկայանալ
մինիմալիզմի մեջ համոզված եղեք, որ շատ նուրբ և յուրահատուկ տեսք կունենաք: Սա մի
փոքր ակնարկ մինիմալիզմի մասին, այժմ ներկայացնում եմ այս ոճում արված իմ
լուսանկարները, հուսով եմ կհավանեք:
Լուսանկարները՝ Արեգ Ամիրխանյանի
Շնորհակալություն, որ կարդում եք:
Հետաքրքիր Նյութ էէէէէէէ
ОтветитьУдалитьՇնորհակալություն:
Удалить