суббота, 4 октября 2014 г.

Festival Mess

Աշունը տարվա իմ ամենասիրելի եղանակն է, իսկ հոկտեմբերը ամենասիրելի ամիսը: Ես սիրում եմ հոկտեմբերը ոչ միայն իր հաճելի եղանակի, անձրևների, տերևաթափի համար…12 տարի անընդմեջ այս ամսին տեղի է ունենում իմ կարծիքով տարվա ամենամեծ և ամենակարևոր թատերական իրադարձութունը Երևանում, որն է <<Հայֆեստ>> միջազգային թատերական փառատոնը: Բացումն ազդարարվել է հոկտեմբերի 1-ին, լինելու են 200 մասնակիցներ 18 երկրներից: Մասնակցեք այս փառատոնային իրարանցմանը, ներկայացումների մուտքն ազա՜տ է, ծրագիիրը կարող եք ներբեռնել այստեղից http://www.highfest.am/ : Այս փառատոնը բացառիկ հնարավորություն է տալիս դիտել համաշխարհային թատերական աշխարհի  թարմ ու նորարար ներկայացումներն ու բեմադրությունները: Այս թատերական տոնի առիթով այս անգամ ներկայանում եմ ավելի ֆեստիվալային, արտիստիկ ոճով: Բերետը և խառնիճաղանջ, գունավոր վերնաշապիկը կերպարի կենտրոնական բաղկացուցիչն են,իսկ պայուսակը Highfest 2011-ից մնացած պայուսակն է:








Լուսանկարները՝ Լալա Ամիրխանյանի
Շնորհակալ եմ, որ կարդում եք:

Комментариев нет:

Отправить комментарий