воскресенье, 30 марта 2014 г.

Boyfriend Fashion


Կանանց նորաձևության մեջ, հիմնականում պրետոապորտե հավաքածուներում, boyfriend-ը մի ոճ է, որը ստեղծվել է ոգեշնչված լինելով տղամարդկանց հագուստից: Օրինակ՝ boyfriend blazer-ները և jeans-երը: Դրանք չնայած ձևավորված  և կարված են հենց կանացի կազմվածքի համար, սակայն արտաքինից ավելի լայն և մեծ են երևում, թույլ են ու ձիգ չեն նստում:

Boyfriend jeans-ի և boyfriend blazer- ի հիանալի համադրություն
Boyfriend fashion-ի ծագումը բառիս բուն իմաստով կապված է ընկերոջ հագուստը (ժիլետները, ջինսերը, բլեյզերները, վերնաշապիկները, բլուզները) վերցնելու և հագնելու հետ: Սկզբում խոսենք boyfriend jeans-երից: Վերջինս տարածում գտավ, երբ 2009 թվականին դերասանուհի Kattie Holmes-ը հրապարակավ հագավ ամուսնու՝ Tom Cruise-ի ջինսը Broadway-ի փորձից հետո:

Katie Holmes-ը boyfriend jeans-ով
Այլ հայտնի աստղեր ինչպսիսիք են Reese Witherspoon-ը, Rachel Bilson-ը, Sarah Jessica Parker-ը և էլի ուրիշներ հետևեցին այս տենդենցին: Այդտեղից շատ բրենդեր, ինչպիսիք են Gap-ը, Forever 21-ը և H&M-ը սկսեցին ստեղծել boyfriend fashion կամ տղամարդկանց հագուստից ոգեշնչված նորաձևություն: Այս ջինսերը սովորաբար առօրյա են:


Miley Cyrus-ը իր Levi's boyfriend jeans-ով
Հիմնական տարբերությունը տղամարդկանց իսկական jeans-ի և boyfriend jeans-ի այն է, որ վերջինս կարված է կանացի կազմվածքի համար, քանի որ տղամարդկանց ջինսերի գոտկատեղի հատվածը անհարմար են շատ կանանց կոնքերի համար և շատ անփույթ կարող են նստել կնոջ մարմնի վրա: Boyfriend jeans-ի առանձնահատկություններից է նաև այն, որ դրանց մեծ մասի ներքևի հատվածը վերև է ծալած:

Մոդել Kendall Jenner-ը boyfriend jeans-ով
Բացի այդ boyfriend jeans-ով մերկ կլինեն ձեր սրունքները և կոճերը, որոշ դեպքերում վեր ծալած հատվածը կարված է, որպեսզի կանխի դրանց ցած իջնելը: Boyfriend jeans-երը հիմնականում դիզայն են արվում այնպես, որ թողնեն բազմիցս հագած, օգտագործված տպավորություն, դրանք լինում են պատառոտված, գույնը գնացած: Այդ իսկ պատճառով, եթե հագնեք տղամարդու ջինս չեք ստանա նույն տեսքը, ինչ boyfriend jeans-երով: 
  Իսկ այժմ boyfriend blazer-ի մասին: Boyfriend blazer-ը ցուցադրվեց շատ դիզայներների           (ինչպիսիք են Charlotte Ronson-ը, Cynthia Rowley-ը և Elie Tahari-ն) գարուն 2010 հավաքածուներում: Boyfriend blazer-ները մի փոքր ավելի լայն կտրվածք ունեն, քան ավանդական կանացի blazer-ները:

Boyfriend jeans և boyfriend blazer
 Այս տենդենցի իմաստն այն է, որ հագուստը մեկ չափս մեծ երևա: Քանի որ boyfriend blazer-ի և jacket-ի թևերը երկար են հագնողի համար, դիզայներները և ոճաբանները խորհուրդ են տալիս կանացի տեսք ունենալու համար դրանք հագնելիս թևքերը քշտել: Boyfriend blazer-ը և jacket-ը հանդիպում են տարբեր գույների, ներառելով սևի և մոխրագույնի դասական երանգները ,սպիտակը, վարդագույնը և նեոնային գույները: Դրանք շատ բազմաբնույթ են, այսինքն կարելի է հագնել և՛ կոկտելային զգեստով, և՛ կիսաշրջազգեստի ու բլուզի հետ միասին, և՛ նույնսիկ լեգիզներով: Գարնան ամիսներին ավելի ոճային լինելու համար Դուք ևս գնեք Ձեր boyfriend blazer-ը և boyfriend jeans-ը հատկապես, որ այս տարի դրանք ավելի տրենդային են:

Մոդել և դերասանուհի Lilly Collins-ը դասական սև  boyfriend blazer-ով

Комментариев нет:

Отправить комментарий