Ողջույն բոլորին :))) Այսօր ձեզ կներկայացնեմ իմ սիրելի կեպիները, որոնք վերջերս մեծ տարածում են գտել նաև Երևանում: Եվ այսպես, snapback-երը տափակ եզր ունեցող կեպիներ են, որոնք առաջինը կրել են baseball խաղացողները: Երիտասարդական մշակույթը մասսայականացրեց այս գլխարկները հատկապես անդերգրաունդ ռեփերների շրջանում: Սակայն այժմ սրանք լայն տարածում են գտել և ժողովրդականություն են վայելում շատ ավելի լայն շրջանակներում : Snapback-ը ունի մի քանի ենթատեսակ՝ velcroback, strapback, five panel: Քաղաքային նորաձևություն մեջ snapback-երը այս տարի շատ տրենդային են: Ձեր սպորտային, սեքսուալ look-ը լրացնելու համար այս գլխարկները շատ ոճային աքսեսուար կարող են լինել: Ահա snapbcak-ով իմ look-երից մեկը...
Երգչուհի Rihanna-ն և մոդել Cara Delevingne-ը snapback-երի մեծ սիրահարներ են: Նրանց look-երից առանձնացրել եմ հետևյալները, որոնցից միգուցե դուք ոգեշնչվեք:
Комментариев нет:
Отправить комментарий