Ողջույն բոլորին…Հուսով եմ
բոլորդ հիանալի տրամադրություն ունեք, չէ՞ որ արդեն հուլիս է, ամառվա ամենաթեժ,
պայծառ և սպասումներով լի ամիսը, համենայնդեպս ինձ համար :) Ահա հուլիսյան իմ
առաջին post-ը: Այս անգամ Fashion Friday-ի շրջանակներում կներկայացնեմ ամերիկյան
ոճը: Ի դեպ ամերիկյան ոճը ներկայացնելու համար պատահական չէ, որ հենց այսօրն եմ
ընտրել: Այսօր Ամերիկայում նշում են 4th of July-ը, ԱՄՆ-ի անկախության օրը:
Ներկայացնում եմ ամերիկյան ոճի իմ տարբերակը՝
ջինսե շորտեր, պարզ սպիտակ տոպ, ջինսե ժիլետ, ամերկյան պրինտով բանդանա և
կարմիր All Star Converse-ներ:
Այս տարի ամերիկյան ոճը շատ
հիթային է: Խանութները ողողված են Ամերիկան խորհրդանշող հագուստներով: Coca
Cola-ով, Mickey Mouse-ով, ամերիկյան դրոշով, M TV-ի լոգոյով, New York-յան
գրություններով պրինտերը կարելի հանդիպել շապիկների, գլխարկների, պայուսակների,
կիսաշրջազգեստների, կոշիկների, մի խոսքով ամեն ինչի վրա:
Комментариев нет:
Отправить комментарий