пятница, 27 июня 2014 г.

Բոհեմական ոճ՝ համեմված հիփիական ու ֆոլկ էլեմենտներով


Ողջույն սիրելիներս: Այսօր ուրբաթ է և այսուհետ ես ամեն ուրբաթ իմ բլոգում հայտարարում եմ Fashion Friday և ամեն շաբաթվա վերջ կներկայացնեմ մի նոր նյութ…Եվ այսպես սա իմ առաջին post-ն է Fashion Friday-ի շրջանակներում: Այսօր ձեզ կներկայացնեմ boho chic ոճը:


Boho Chic-ը կանանց նորաձևության մեջ մի ոճ է, որը առաջացել է տարբեր բոհեմական և հիփիական ոճերի ազդեցությամբ: Սա այն դեպքն է, երբ վինտաժ, հին ոճերը վերադառնում են ժամանակակից նորաձևության հարթակ: Boho chic ոճը միավորում է օրգանական, գունավոր, մանր զարդանախշեր կամ ֆոլկ տարրեր պարզ, ժամանակակից էլեմենտների հետ:





Համաշխարհային աստղերից և հայտնիներից շատերը նույնպես boho chic ոճի սիրահար են: Նրանցից կարելի նշել օրինակ Vanessa Hudgens-ին, Nicole Richie-ին, Kate Moss-ին, Mary-Kate Olsen-ին: 

Vanessa Hudgens


Ամերիկացի դիզայներ Anna Sui-ին իր գարուն-ամառ 2014 հավաքածույում ներկայացրել է հենց բոհեմական ոճով արված հագուստներ: Դիտեք և գնահատեք ինքներդ, հավանում եք   դրանք, թե ոչ:





Դէ ինչ, հուսով եմ ձեզ հետաքրքիր էր այս փոքրիկ նյութը: Boho chic ոճը ինձ շատ հոգեհարազատ է, քանի ոչ հագեցած է ֆոլկ զարդանախշերով, հիփիական էլեմենտներով: Հույս ունեմ բոլոր տարբերակներն էլ ձեզ կոգեշնչեն ձեր բոհեմական կերպարը ստեղծելու:






Комментариев нет:

Отправить комментарий